Ինչո՞ւ են Հայաստանում այս բուսատեսակին անվանում «պանդա» (ֆոտո)

Ուշագրավ փաստ է, որ Հայաստանում կան տեղանուններ, որոնց անվանումը առաջացել է «տանձ» բառից ինչպիսիք են Սյունիքի մարզի Տանձատափ և Տանձավեր գյուղերը, որոնք տեղակայված են վայրի տանձենիների բազմազանություն օջախներից մեկում: Վայրի տանձենու համակեցությունները կոչվում են տանձուտներ: Այս մասին հետաքրքիր տեղեկատվություն է հայտնել «Կենսաբանների հայկական միություն»-ը։ 

Վայրի տանձի պտուղները ավանդաբար օգտագործվում են ամբողջ Հայաստանում, առավել հաճախ են օգտագործվում տանձենի կովկասյան տեսակի (Pyrus caucasica) պտուղները, որն առավել տարածված է Հայաստանի հյուսիսում: Այս տեսակի պտուղները քաղաքի շուկաներում կարելի է տեսնել վաճառքում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Զավեշտալին այն է, որ Հայաստանում այն ​​անվանում են «պանդա»։ Ոչ ոք չգիտի, թե ինչու և որտեղի՞ց է տանձի այս անվանումը: Պտուղներն օգտագործվում են օղի և կոմպոտ պատրաստելու, ընտանի կենդանիներին կերակրելու համար:

Հարավային Հայաստանում, որտեղ տեսակների բազմազանությունը շատ ավելի մեծ է, տեղացիները տարանջատում են ծառերը ըստ պտուղների համային հատկանիշների, հյութալիության և այլն։ Որոշ տանձենիների պտուղներն ունեն տտիպ համ և կարող են ուտվել երբ փափկում են և դառնում դարչնագույն՝ ծառից ցած ընկնելուց մի քանի շաբաթ անց: Որոշ գյուղերում մարդիկ պատրաստում են նույնիսկ վայրի տանձի թթու։

«Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում» բնապահպանական ծրագիրը իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն, «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում