Սիգ ձկնատեսակի ապօրինի որսը դադարեցնել չի ստացվում

Հանրապետության ամբողջ տարածքում սիգի ապօրինի վաճառքի ֆոնին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հայտնել «հայտնաբերված» հատուկենտ դեպքերի մասին։ Տեսչական մարմինը հայտնել է, որ ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի և Ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները Սևանա լճում սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածում (2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարին 20-ը ներառյալ) համատեղ իրականացվող միջոցառումների շրջանակներում հերթական շրջայցն են կատարել Մասիս, Արտաշատ, Վեդի և Արարատ քաղաքներում. արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 40 հատ, ընդհանուր քաշով 20 կգ սիգ տեսակի ձուկ:

Առգրավված ձուկը հանձնվել է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Խստացված վերահսկողությունը շարունակվում է:

Մեկ այլ դեպքով՝ ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանությունից ստացված գրության հիմա վրա քաղաքացի Ս.Հ-ի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 115 հատ, ընդհանուր քաշով 62 կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 310.000 ՀՀ դրամի չափով: Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում