Տավուշում փայտանյութով բեռնված մեքենան դիմել է փախուստի (տեսանյութ)

Հունվարի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նավուրի» անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է դիմել փախուստի։

Ոստիկանության Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նույն օրը Իջևան քաղաքում հայտնաբերեցին Բլբուլյան փողոցի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ը և տեղափոխեցին ոստիկանության Տավուշի բաժին։

Պարզվել է, որ մեքենայի 31-ամյա վարորդը «Համզա» հանդամասում ծառեր է ապօրինի հատել: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է։

Ժամեր անց ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Արծվաբերդի» անտառտնտեսության աշխատակիցների հետ «Համզա» հանդամասում ստուգայց կատարելիս նկատեցին Իջևանի 41-ամյա բնակչի «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան, որից քիչ հեռու 5 խմ փայտանյութ էր թափված։ Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նշված հանդամասից ապօրինի հատել է ծառեր։ Փայտանյութն ի պահ է հանձնվել «Արծվաբերդի» անտառտնտեսության աշխատակիցներին։ Բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում