Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը 100 տարի անց նորից հայտնաբերվել է (տեսանյութ)

Կենդանաբան Վասիլ Անանյանը տեսանյութ է հրապարակվել, որում չափազանց հազվագյուտ կատվազգի է նկարահանվել։ «Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը 100 տարի հետո նորից հայտնաբերվել է հանրապետությունում»,– գրել է Վասիլ Անանյանը։ 

«Zoology of the Middle East» ամսագիրը գրել է, որ մանուլը /Otocolobus manul/ հանդիսանում է Կովկասի տարածաշրջանում ամենահազվադեպ հանդիպող կաթնասուններից մեկը։ Վերջին անգամ տեսակը նկատվել է 1920-1930 ական թվականներին Հայաստանի հարավ–արևմտյան շրջանում։ Այս տեսանյութը նկարահանվել է 2020թ․–ի հունվար ամսին Հայաստանի հյուսիս–արևելյան շրջանում։ 

ՀՀ կենդանիների կարմիր գրքում ասվում է, որ հանրապետության տարածքում, ամենայն հավանականությամբ, տեսակն անհետացել է: Մյուս կողմից, մանուլը լավ հայտնի է իր թաքնվելու ունակությամբ, որի պատճառով նրան դժվար է հայտնաբերել: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE: 

ԿԳ տվյալների համաձայն՝ հայտնաբերվել է միայն երկու կետերում` Ուրծի լեռնաշղթայում և Մեղրու շրջանում, ընդորում վերջինը` 1935 թ–ին: Հանդիպման հարակից շրջաններն են Ղարաբաղը, Նախիջևանը և գ. Արաքսին հարող Իրանի տարածքները: Պոտենցիալ վտանգ են ներկայացնում որսագողությունը և բիոտոպերի քայքայումը:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում