Համայնքից 147 մլն դրամ գողացած գյուղապետը, շարունակում է զբաղեցնել պաշտոնը

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանըգրում է․ «Միայն Հայաստանում է հնարավոր, որ գյուղի հողերը 2014-2015թթ Լիդիանին ծախելու ընթացքում համայնքից առնվազն 147 միլիոն դրամ (310 հազար դոլար) գողացած Գնդեվազի նախկին գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը, ով իր որդու հետ միասին արդեն 1 տարի է դատվում է այդ գործարքի քննությամբ հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքներով, առ այսօր շարունակի զբաղեցնել Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ գյուղի վարչական ղեկավարի պաշտոնը։ Փաստորեն այս մարդը դեռ շարունակում է Գնդեվազ գյուղի մասին որոշումներ կայացնելուն մասնակցել՝ չմոռանալով նաև տարբեր եղանակներով կռիվներ տալ Ամուլսարի պահապան ջերմուկցիների հետ»։

Վերջինս նաև հավելում է․ «Ջերմուկի համայնքապետին փոխանցեք, որ նման մարդիկ իրավունք չունեն վարչական պաշտոններ զբաղեցնելու՝ չնայած ըստ էության ինքն էլ պիտի վաղուց չլիներ համայնքապետի պաշտոնին, եթե հեղափոխական օրակարգն իրագործված լիներ»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում