Շուրջ 100 ապօրինի հատված ծառ՝ «Թումանյանի անտառտնտեսությունում»

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 98 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 10.497.000 ՀՀ դրամի չափով:

Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում