«Սյունյաց լեռների հզոր պաշտպանը»․ Սյունիքում հովազ են նկարահանել (տեսանյութ)
Սյունիքի մարզում օրերս առաջավորասիական (պարսկական/կովկասյան) հովազ է ֆիքսվել թակարդ տեսախցիկների օգնությամբ։
Ինչպես հատնել է «Զանգեզուր Կենսոլորտային Համալիրի» էջը՝ կենդանին թակարդ տեսախցիկների միջոցով ֆիքսվել է «Արևիք» ազգային պարկի տարածքում։
ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ տեսակը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:
Հովազը մարգագետիններն օգտագործում է միայն ձնազուրկ ժամանակ տեղափոխվելու համար, քանի որ ձնածածկը կարևոր սահմանափակող գործոն է: Շատ կարևոր է նաև դժվարհասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս ընձառյուծին բեզոարյան այծերին որսալու ժամանակ հանկարծակի դուրս գալու, ինչպես նաև հանգստանալու համար: Որսում են նաև վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ: Որպես բույն օգտագործում են քարանձավները, ժայռաճեղքերը, խիտ թփուտները: