ՇՄ նախարարության աշխատակիցները 7 մլն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Շրջակա միջավայրի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները» միասնական համազգային դրամահավաքին է փոխանցում 7.000.000 ՀՀ դրամ։
Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Մենք կարևորում ենք մասնակցությունը չափազանց անհարժեշտ համահայկական այս ձեռնարկին։ Արցախի հողին ամուր կանգնած մեր հայրենակիցների ու հայրենիքի սահմաններն անառիկ պահող բանակի կարիքների բավարարումն այս պահին յուրաքանչյուրիս առաջնային խնդիրն է»։