Նոր մանրամասներ արագիլների աղտոտման խնդրի մասին․ NABU ուսումնասիրություններ

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ուսումնասիրություններ կատարել սպիտակ արագիլների շուրջ առաջացած խնդիրների հետ կապված։

«Սպիտակ Արագիլի աղտոտման պատճառները և վայրերը հասկանալու նպատակով՝ մեր թիմի կողմից իրականացվել է այց Արարատի և Արմավիրի մարզի 191 բնակատեղի։ Բնադրող Արագիլներ դիտարկվել են 112 գյուղում, վերջիններից 61 (54.5%)-ում մեր կողմից նկատվել են աղտոտված թռչուններ։ 

Ընդհամենը 3487 հաշվառված արագիլից 847-ի (24.3%) վրա նկատվել են յուղանման նյութով աղտոտման նշաններ։

Դաշտային աշխատանքները ավարտված են, լաբորատոր հետազոտությունների և առավել մանրամասն վերլուծութան մասին առաջիկայում կտեղեկացնենք»,- ասվում է NABU հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դեռևս հուլիս ամսին NABU սկսել է իրականացնել ուսումնասիրության աշխատանքներ, արագիլների փետրածածկի աղտոտման պատճառները բացահայտելու համար: Արդեն երկու շաբաթ շարունակ մեր աշխատակիցներն իրականացնում են դաշտային հետազոտություններ, փորձելով բացահայտել արագիլների աղտոտման աղբյուրները: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում