Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խախտել է ջրօգտագործման թույլտվության պահանջները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն, այսօր Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հրապարակման, Քաջարան գյուղի բնակիչների ահազանգի վերաբերյալ, իրականացրել են ուսումնասիրություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության՝ Ողջի գետի ջրառի կետում։ Պարզվել է որ Ընկերությունը չի ապահովում էկոլոգիական թողքը՝ խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։ Հարուցվել է վարչական վարույթ։

Բարձրացված մյուս հարցերի շրջանակներում խախտումներ չեն բացահայտվել։ Ընկերության կողմից նոր ջարդման կայան չի կառուցվում, իսկ արտադրության ընթացքում մակաբացված դատարկ ապարները լցվում են արտադրական նախագծով սահմանված լցակույտերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում