Ջրային լորտուն իր մահկանացուն է կնքել` խճճվելով ինչ-որ մեկի էկրանի ցանցում...
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը հաճախ է ահազանգում ՀՀ լճերում և գետերում ապօրինի ձկնորսության դեպքերի մասին։ Վերջինս լուսանկար է բեռնել՝ գրելով․ ««Էկրանի» միջոցով ձկնորսության հետևանքներից... Հերթական անգամ ջրային լորտուն իր մահկանացուն է կնքել` խճճվելով ինչ-որ մեկի կողմից ձկնորսության նպատակով գետի մեջ թողած էկրանի ցանցում...»։