«Ամուլսարը հանք չի դառնա, քու արև»․ ռեփեր Միշոն՝ Ամուլսարի մասին

Ամուլսարի հանքավայրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել են հասարակության տարբեր շերտեր, այդ թվում՝ հանրային դեմքեր։ Խնդրի շուրջ իր տեսակետն է հայտնել նաև հայտնի ռեփեր Միշոն՝ գրելով․ 

«Եվ այսպես... Ես հասկանում եմ, որ մեր հասարակության մեծ մասի դատողականության շարժիչը զուտ էմոցիաներն են ու, որ նրանց կարծիքը էնքանով կայունա, իչքանով ասենք` ռուբլու կուրսը, որովհետև ժամանակին ծայրահեղական անեծքներով լցոնելով` բանակ թալանածի, մանկավաճառի ու նման ցուցակից մի 1467 հոգու հասցեին, հիմա պրինցիպի թեթև են տանում դրանց սաղի ազատության վայելքները։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր նույնիսկ կողմ են հանքի շահագործմանը, որովհետև իրանց թվումա` մի հանք ավել, մի հանք պակաս, շատ բան չի փոխվի։ Ես հասկանում եմ, որ դեռ կան նրանք, ովքեր (կապ չունի` օբյեկտիվ, առողջ, թէ՞ չէ) քննադատությունները իշխանության հասցեին տանում են շատ ցավոտ ու, որ երբեք չեն հասկանա, որ մարդ կարա լինի ոչ մեկի կողմից, այլ ուղղակի սրտացավ երկրի համար։ Ես հասկանում եմ, որ մեր հասարակության մեջ, քիչ, թէ շատ կարծիք ձևավորող ակտիվ քաղաքացիների մեջ էլ կան նրանք, ովքեր ասում են, որ կարծիք չունեն էս հարցի շուրջ, որովհետև բնապահպան չեն և նման կռուտիտներ։ Ես մենակ մի բանից եմ ա%ույետ ըլնում, որ իշխանությունը մինչև հիմա չի հասկացէ, որ էն մարդիկ, ովքեր արդեն մի քանի տարիա Ամուլսարի մեջքին անշահախնդիր կանգնած են (ու նրանց հետ էլ շատ շատերը), երբեք "զադնի" դնող չեն ու, փոխանակ էդքանը շուտ հասկանալով էս ամենից "աչոկ" ու վստահություն ձեռք բերեն ժողովրդի կողմից, հլը մի բանէ իրանց վիճակը ավելի են ծանրացնում։ Իսկ գլուխ պալիրովկա անողները, որ մինչև հիմա պնդում են, որ իրավական, կամ հեղինակային վնասներ կունենանք, իրանց միքիչէ համբերություն, որ հետո տենան, որ ոչ մի բան էլ չեղավ, որտև Ամուլսարը հանք չի դառնա, քու արև։։։։։։։։։։։։։։»։

Ընդգծենք, որ վերջին օրերին տեղի ունեցած հասարակական ընդվզման արդյունքում հանքավայրը շահագործել ցանկացող ընկերության կողմից տեղադրված տնակները հեռացվել են։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում