«Սա՛ր մնացեք, պարոն վարչապետ»․ Քաղաքացիները շարժվում են դեպի Ամուլսար (տեսանյութ)

Ամուլսարի հանքավայրի շուրջ ծավալվող իրադարձություններն ավելի են լարվում։ Այս գիշեր տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող մասնավոր ընկերության նախաձեռնությամբ տեղաշարժվել են «Ամուլսարի պահապանների» տնակները և դրանց փոխարեն տեղադրվել են «Լիդիան Արմենիա»-ի տնակները։ Այս գործողությունն առաջացրել է թե տեղի բնակիչների, թե այլ բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը։ 

Այս պահին դեպի Ջերմուկ են շարժվում տասնյակ քաղաքացիներ հանրապետության տարբեր վայրերից՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հանդես է եկել կոչով, որը ներկայացված է տեսանյութով։

 

Խնդրին արձագանքում են նաև հանրային դեմքեր։ Գրող Նարինե Աբգարյանը, մասնավորապես դիմել է ՀՀ վարչապետին․ «Դիմում եմ որպես ձեզ սատարող մարդ և Հայաստանի քաղաքացի՝ խիստ անհանգստացած Ամուլսարի շուրջ ծավալվող իրավիճակով։

Ամուլսարը սոսկ սար չէ, այն մեր հեղափոխության խորհրդանիշն է և հավատն առ այն, որ մեր հայրենիքն արժանի է լույս ապագայի։

Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք հեռու ենք և հնարավորություն չունենք շրջափակել ու պատսպարել մեզնով Ամուլսարը։ Մենք հեռու ենք, ներքին թշնամին՝ մոտիկ։
Ամուլսարը դու՛ք եք, պարոն վարչապետ։

Մի թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա։

Սար մնացեք, պարոն վարչապետ, Ամուլսար մնացեք։

Ուժ և խոհեմություն ձեզ և մեզ»։

Մանրամասները՝ շուտով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում