«Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լեսոմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավել ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ, ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները (ՋՋ) չներկայացնելու համար՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նշենք, որ «Ծավ» ՓՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Ծավ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Ծավ գետի վրա, իսկ երկարությունը 27կմ է: Այն շահագործման է հանձնվել 2010թ-ին: ՓՀԷԿ-ի կառույցները գտնվում են «Շիկահող» պետական արգելոցի անմիջական հարևանությամբ։