Հերիք է կոտորեք անտառը... անգործություն, թե՞ կոռուպցիա

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, անտառագետ Այսեր Ղազարյանը գրում է․ «հերիք է կոտորեք անտառը....

անգործություն թե կոռուպցիա, թե...???

...օրինակային տարբերակով ներկայացնում եմ վերջին մեկ տարում (06.2019-06.2020թթ.) անտառհատումների ծավալները. միայն անտառի այս հատվածում (մոտ 1000 հա, վայրը՝ Հյուսիս-արևելյան Հայաստան) հատվել և նոսրուտի է վերածվել է մոտ 25 հա անտառածածկ տարածք (կարմիր եզրագծով պոլիգոններ), ծավալային առումով եթե նմանատիպ անտառի մեկ հեկտարում բնափայտի միջինը պաշար 200-220 մ3 է, ապա այն նոսրուտի վերածելիս անտառից ՛՛դուրս է՛՛ բերվել մոտ 4000-4200 մ3 փայտանյութ...
ու դեռ շարունակվելու է ???

Բնապահպանի տուն / Eco House and Camp -ին կխնդրեի ուշադրություն դարձնել Դիլիջանի ազգային պարկի, Դիլիջանի տեղամասի, մասնավորապես Կոմպոզիտորների ստեղծագործական տան վերևի անտառային քառակուսիներին. այդ տեղամասում ևս ՛՛շարժ՛՛ է դիտվում...»

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում