Այսօր Դալմայի այգիների փրկությունը Ձեր ձեռքում է․ Բաց նամակ ՀՀ նախագահին
Մի շարք բնապահպանական ՀԿ-ներ, նախաձեռնություններ, բնությամբ հետաքրքրված անձինք բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով փրկել Դալմայի այգիները։ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Մարի Չաքրյանը գրել է․ «Կիսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մաքուր օդ ունենալու և Երևանի «թոքերը» վերականգնելու ազնիվ մղումը, ողջունելով մեր պատմական հայրենիքի հիշատակը խորհրդանշական այգու միջոցով պահպանելու նրա ցանկությունը՝ ՀՀ նախագահին ուղղված Բաց նամակ ենք պատրաստել, որում մատնանշել ենք «Հայոց այգու» համար Ծիծեռնակաբերդի հարևանությամբ գտնվող առավել նպատակահարմար տարածք»: