Երևանում փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել
Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի կողմից կատարված դիտարկումների արդյունքները վկայում են, որ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկության և որոշակի տնտեսական գործունեության սահմանափակման կամ արգելման հետևանքով:
Նախորդ ամսվա համեմատ մարտին Երևան քաղաքում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում:
Մարտի 22-31 ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է մոտ 42%-ով, փետրվար ամսվա համեմատ՝ 31%-ով: