Ինչպես են Տավուշի անտառներից թափուկի անվան ներքո հաստաբուն ծառեր դուրս բերվում (տեսանյութ)
«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը շարունակում է ահազանգել Տավուշի մարզի անտառներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նախաձեռնության անդամներն այս անգամ հայտնում են թափուկի անվան ներքո անտառից դուրս բերվող փայտանյութի մասին: Տեսանյութին կից գրված է. «Էս տարածքից երեք հատ հաստաբուն ու հարմար ծառ են հանել թափուկի տեսքով։ Վերևում ևս նոր հայտնված հաստ գերաններ գտանք, որոնք ըստ անտառապետի խոսքերի թափուկ են ու օրինական կերպով դուրս են բերվում անտառից։
Այս վիդեոյում կտեսնեք ևս մեկ վառված ծառ, որը միայն ի շնորհիվ ձնոտ եղանակի է, որ այսպես կոչված օրինական թափուկ չի դարձել։ Թե չէ իրեն էլ օրինական կերպով կհանեին անտառից»:
Հաջորդ տեսանյութում նախաձեռնության անդամներն առաջարկում են միասին դիտել և փորձել հասկանալ, թե ի՞նչ է պատահել այս ծառի հետ։