Պաշտոնյային պատկանող «ՄԼ Մայնինգ»-ը կզրկվի՞ լիցենզիայից
Օրերս Արաբկիրի ոստիկանության աշխատակիցներն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպք։
«ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում։
Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանը կրկին կոչ է անում քաղաքացիներին և տնտեսվարողներին աղբը թափել միայն սահմանված վայրերում։
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ «ՄԼ Մայնինգ» ընկերությունը պատկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին: