Ահազանգ. Գոշ գյուղի անտառում ծառեր են կտրվել (ֆոտո)

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը շարունակում է ահազանգել ապօրինի ծառահատումների մասին:

«Գոշ գյուղի համայնքային տարածքի անտառում ծառեր են կտրվել։ Հենց դեպի Պարզ լիճ գնացող տուրիստական ճանապարհի վերևում։ Գտել ենք այսօրվա /16.02.2020/ ստուգայցի ժամանակ։

Այս ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը գոռում է միլիոնավոր ծառերի տնկման անհրաժեշտության մասին, մենք դեռ ծառ ենք կտրում։

Վաղը կհանդիպենք գյուղապետի հետ, կպահանջենք, որ գտնեն ու պատժեն մեղավորին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, այս տարածքը գտնվում է հենց ձեր անմիջական հսկողության ներքո։ Խնդրում ենք քայլեր ձեռնարկել։ Եթե բանը հասել է նրան, որ հենց հայտնի տուրիստական երթուղու կողքին են սկսել կտրել, ուրեմն շարունակությունը շաաաատ ավելի վատ է լինելու»։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում