«Ինչպես են հին ու առողջ ծառերը ծառագողերի թեթև ձեռքով դառնում քամատապալ...» (տեսանյութ)

Բնապահպանի տուն նախաձեռնությունը շարունակում է ահազանգել Դիլիջանում տեղի ունեցող անտառհատումների մասին. «Ահա թե ինչպես են հին ու առողջ ծառերը ծառագողերի թեթև ձեռքով դառնում քամատապալ։

Սպասում ենք առաջարկների։ Դիտեք ֆիլմը և փորձեք օգնել թեկուզ առաջարկներով»։

Տեսանյութին կից գրությամբ ասվում է. «Այսօր ստուգեցինք մի քանի տարածքներ ու դրանցից մեկում էլի գտանք վառված արմատներով ծառեր։ Դրանցից մի քանիսը լրիվ նոր էին վառված։ Ծխի ու կրակի հոտն էլ անգամ գալիս էր։ Այս տարածքի բոլոր ծառերը վառվել են հենց մեկ մարդու կողմից, որովհետև մեկ մարդու ոտնահետքերը գնում էին մի վառված ծառից մյուսը։ Այս ծառերը հենց առաջին իսկ քամու հետևանքով կընկնեն ու արդեն կարելի կլինի իբր օրինական դուրս բերել դրանք անտառից։

Հավատարիմ մնալով մեր դեմերեսին ճիշտը ասելու ավանդույթին, մենք հիմա էլ կասենք, որ էս ծառերի ծուխը չէր կարող ու իրավունք չուներ չնկատել անտառապահը։ Հետևությունները թողնում ենք ձեզ»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում