Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Արուսյակ Սիրադեղյանը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. «Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով, ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով՝ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը 2020 թվականի փետրվարի 5-ից ժամանակավորապես, դրվել է անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանի վրա»։
Արուսյակ Սիրադեղյանը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 30-ին, Երևանում։
Կրթություն
1989 -1999 թթ․ Երևանի Ստ. Զորյանի անվան N 56 միջնակարգ դպրոց
1999-2003 թթ․ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «Անտառային ճարտարագիտական գործ» բաժին, ճարտարագետ-անտառագետի բակալավրի աստիճան
2005-2007 թթ․ Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Անտառ-պարտեզպուրակային տնտեսություն» բաժին, անտառագետի մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունություն
2004-2014 թթ․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառվերականգնման և անտառապատման բաժին, գլխավոր մասնագետ
2014 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժին, գլխավոր մասնագետ
2018 թվականի հուլիսի 11-ին նշանակվել է ԲՆ անտառային կոմիտեի նախագահի տեղակալ
Հեղինակել է երկու գիտական հոդված