«Լիդիան Արմենիա»-ն կրկին դիմել է ջրօգտագործման թույլտվության համար

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Արփա գետից 11.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: 

Հիշեցնենք, որ ընկերությունը 2019թ.-ի հոկտեմբեր ամսին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն՝ Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ՋԹ ստանալու համար, սակայն մերժվել էր: 

ՇՄՆ հայտարարությունից տեղեկանում ենք. «Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 5-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ»:

Նշենք նաև, որ կենդանաբան Վասիլ Անանյանը 2019թ.-ի ընթացքում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ արդյունքներ է գրանցել. վերջինս Հայաստանի կենդանական աշխարհի համար երկու նոր տեսակ է հայտնաբերե, որոնցից մեկը՝ Ամուլսարի լանջին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում