Մոսկվայում շարունակվում է անոմալ տաք ձմեռը

2020թ.-ի հունվար ամսվա սկզբում Ռուսաստանի տարածքը գտնվել է ատլանտյան տաք ցիկլոնի ազդեցության ներքո: Տաք օդային հոսանքները՝ ներթափանցելով մթնոլորտ, ապահովում են անոմալ բարձր ջերմաստիճան: 

Այս անոմալիայի ամենացայուն դրսևորումը նկատվում է Պովոլոժի հյուսիսում և Սիբիրի հարավ-արևելքում, որտեղ նորմայից շեղումը հասնում է գրեթե 16°C-ի: Ցերեկային ժամերին ջերմաստիճանը հասնում է 0-ական նիշի, ինչը հատկանշական չէ հունվար ամսվա համար: Միայն Չուկոտկայի ինքնավար շրջանի արևելքում և Կամչատկայի հյուսիսային շրջանում ջերմաստիճանը մոտ է նորմային: 

Ռուսաստանի եվրոպական հատվածում հունվարի 6-ին նկատվել է ցուրտ մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում ջերմաստիճանը մի փոքր նվազել է: Մոսկվայում հունվար ամսվա առաջին 8 օրերի ընթացքում միջին ջերմաստիճանը կազմել է 0,2°C, այն դեպքում, երբ նորման կազմում է -8,4°C: 

Ինչպես հայտնում են օթերևութաբանները՝ Մոսկվայի և մեձակա շրջանի բնակիչներին մոտակա օրերի ընթացքում իրական ձմեռային ցրտերի սպասել պետք չէ, քանի որ ատլանտյան տաքությունը կպահպանվի նվազագույնը մինչև ամսվա կես: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում