Սևանա լիճ է բաց թողել իշխանի մանրաձկան խմբաքանակ

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը, շարունակելով դեռևս 2015 թվականին մեկնարկած Սևանի իշխանի բնական պաշարների վերականգնման նպատակով մանրաձկան արտադրության և լիճ բաց թողնելու աշխատանքները, 2019 թվականի նոյեմբերի 26-ին իրականացրել է մանրաձկան երկրորդ խմբաքանակի բացթողումը լիճ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, մանրաձկների բացթողնման աշխատանքները կատարվել են Հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի անմիջական մասնակցությամբ:

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի Ամառային տեսակի շուրջ 11 հազար հատ մանրաձուկ՝ 21,5 կիլոգրամ միջին քաշով և Գեղարքունի տեսակի 10,000 հատ կենսունակ մանրաձուկ՝ 45.2 գրամ միջին քաշով: Մանրաձկան ձեռքբերումը իրականացվել է Հիմնադրամի կողմից ստեղծված «Սևանի իշխան» ՓԲԸ-ին պատկանող մանրաձկան գործարանից, իսկ ձկների բացթողումը իրականացվել է Կարճաղբյուր և Մասրիկ գետերում: Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականին «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը, իրականացրել է 72 հազար հատ Սևանի իշխանի մանրաձկան բացթողում, որից 22 հազարը՝ եղել է Ամառային , իսկ 50 հազարը՝ Գեղարքունի տեսակի:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում