Ստեղծվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղը

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի ««Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N1054-Ն որոշման 4-րդ կետը, անտառների և անտառային հողերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Անտառային կոմիտեի նախագահի N 75-Ա հրամանով՝ սույն թվականի նոյեմբերի 15-ից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գուգարքի անտառտնտեսություն» և «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղերի միաձուլման արդյունքում ստեղծվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղը։

Մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արեն Աղաբաբյանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում