Դալմայի այգիներում ոչնչացվում են կարմիգրքյան, ռելիկտային մի շարք բուսատեսակներ (ֆոտո)
«Նոր սկանդալ է հասունանում Դալմայի այգիների հնձաններից հետո: Հատվում և արմատախիլ են արվում Կարմիր գրքային, ռելիկտային և մի շարք այլ ծառեր, տրակտորով հողին են հավասարեցվում Կարմիր գրքային խոտաբույսեր, ինչպես նաև հատվում են պտղատու ծառեր: Այս բույսերը ես (բուսաբան Իվան Գաբրիելյանս), իմ բազմաթիվ հարևանների հետ միասին, տարիներ շարունակ աճեցրել և խնամել եմ Ավանի համայնքում՝ Քանաքեռի՝ դեպի Ավան նայող լանջերին: Այստեղ կային դեռևս Կարեն Դեմիրճյանի հետ միասին տնկված հացենի և այլ ծառեր: Հասցվել է նաև նյութական վնաս: Սա կարող եք համարել հայտարարություն ...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է հնէաբուսաբան, ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի աշխատակից Իվան Գաբրիելյանը։
Այն, ինչ մնացել է Կովկասյան տանձենուց
Crocus speciosus - под гусеницами трактора
Պտղատու և գեղազարդ ծառեր և թփեր /նախկինում/...
Կարմիր գրքային Հայաստանյան արոսենի...
Sorbus hajastana - Կարմիր գրքային և էնդեմիկ տեսակ
Ռելիկտային Երկաթածառի մնացորդները /աճել է Հայաստանում երրորդական ժամանակաշրջանում/: Սկսել եմ աճեցնել հողամասում դեռևս 20 տարի առաջ...
Ռելիկտային Երկաթածառի մնացորդները /աճել է Հայաստանում երրորդական ժամանակաշրջանում/:
Արոսենի հայաստանյան: Նկարագրված է աշխարհահռչակ բուսաբան-կարգաբան էլեոնորա Ցոլակի Գաբրիելյանի կողմից: Կովկասի էնդեմիկ է...
Հիշեցնենք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի տվյալների՝ նշված տարածքները հանդիսանում են մասնավոր սեփականություն, սակայն «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ կողմից «Դալմայի այգիներ» կոչվող տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնք կասկածի տակ են դնում ընդհանրապես նշված տարածքների սեփականության իրավունքով ինչ-որ մեկին պատկանելու, ինչպես նաև տարիներ առաջ իրականացված սեփականաշնորհման գործընթացի իրավաչափ լինելը:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: