Երևանի կենդանաբանական այգին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

«Կենդանաբանական այգու աշխատակազմին ներկայացրեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Պարոն Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքի համար: Վստահ եմ
պարոն Խաչատրյանը իր մասնագիտական փորձով կշարունակի աջակցել այգուն: Մեկ անգամ եւս ընդգծեցի, որ կենդանաբանական այգու մի շարք խնդիրներ հատուկ ուշադրության կենտրոնում են. Մասնավորապես, տարածքի ցանկապատման, այգու անվտանգության ապահովման,այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցերը։

Ի դեպ, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում, փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Իման Մեմարիանը երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին և ունի աշխատանքային մեծ փորձ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում