Չարիքը․ Կրկեսում արջը հարձակվել է վարժեցնողի վրա (տեսանյութ)
ՌԴ սուբյեկտ հանդիսացող Կարելիա պետության Օլոնեց քաղաքում սարսափելի դեպք է գրանցվել։ Կրկեսում վարժեցված և հնարքներ կատարող արջը ելույթի ժամանակ հանկարծակիորեն հարձակվել է վարժեցնեղի վրա։ Հաղորդվում է, որ անձը ողջ է մնացել, սակայն ստացել է ծանր վնասվածքներ։
Դեպքը տեղի է ունեցել ելույթի ժամանակ։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ կենդանու հարձակումից հետո 2-րդ վարժեցնողը հարվածում է արջին, այնուհետև կիրառում է էլեկտրական շոկեր։
Նշենք, որ Հայաստանում այս խնդիրը ևս արդիական ու առաջնային է: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար ահազանգում է հանրային անվտանգության և կենդանու համար ոչ բարենպաստ պայմաններ ունեցող անազատ պայմաններում պահվող կենդանիների մասին, որոնք հիմնական պահվում են տարբեր ռեստորաններում և այլ վայրերում: Ահազանգել ենք նաև Երևան քաղաքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տան բակում պահվող երկու արջերի մասին, սակայն պետական պատասխանատու մարմինները չեն իրականացրել ոչ մի գործնական քայլ խնդրին լուծում տալու նպատակով: Ավելին՝ պետական մարմինները երբեմն նպաստում են անօրինականնության շարունակմանը: