Հայտնաբերվել է ապօրինի հատված 56 ծառ․ ԲԸՏՄ

Հոկտեմբերի 7-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության և Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Խոտանան-Տանձավեր անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված, տարբեր տրամագծերի կաղնի, բոխի, հացենի տեսակների 56 ծառ։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն՝ իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու նպատակով։
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում