«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ը դիմել է ՇՄՆ ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունից։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 8-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ»:

Ինչին ի պատասխան «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ․ «Հոկտեմբերի 7-ին ժամը 16:45 գնում ենք Շրջակա միջավայրի նախարարություն ծանոթանալու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագծի մշակման գործընթացին:

Ըստ կարգի շահգրգիռ քաղաքացիները պետք է նախապես ծանոթանան փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, որպեսզի ներկայացնեն իրենց դիտողություններն ու առաջարկությունները։ Միայն այդ դեպքում նրանք արդեն իրավունք կունենան մասնակցելու բուն փաստաթղթի քննարկմանը, որը կայանալու է հոկտեմբերի 8-ին ժամը 16:00-ին»։ 

Մանրամասները՝ հղումով։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում