Կենդանիներն այնտեղ մահանում են խրցերով. Կարեն Դալլաքյանը՝ կոնտակտային այգիների մասին (տեսանյութ)
«Մեզ անգամ հաջողվել է հասնել նրան, որ արգելվել են բոլոր կոնտակտային այգիները առևտրի կենտրոններում: Դա համար առաջին ողբերգությունն է, քանի որ կենդանիներն այնտեղ մահանում են պարզապես խրցերով: Պատկերացրեք՝ վաճառվում է բաժակով կաղամբ և դրանով կերակրվում են այդ սոված կենդանիները, քանի որ նրանց հատուկ չեն կերակրում, որպեսզի դու 50 ռուբլիով գնես այդ կաղամբը և կերակրես նրանց: Եվ ինչքան դիակներ են դուրս բերվում այդ առևտրի կենտրոններից միայն աշխատակիցները գիտեն, ուրիշ՝ ոչ ոք: Այնտեղ այնպիսի խելագար շրջանառություն է: Կենդանիներին կոմերցիոն նպատակներով օգտագործելը պարզապես ծաղրանք է, ոչ մի վայրի կենդանու դուր չի գալիս այդ շփումը»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց ՌԴ Չելյաբինսկ քաղաքում գտնվող «Փրկիր ինձ» (Спаси меня) կենդանիների վերականգողական կենտրոնի տնօրեն, կենդանաբույժ և կենդանապաշտպան Կարեն Դալլաքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: