Վարչապետը կոչ է արել ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը (տեսանյութ)

«Զրույց քաղաքացու հետ. կրկին Ամուլսարի մասին: Սիրելի ջերմուկցիներ, խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները»,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերը վերնագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Երկարատև եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ամուլսար տանող ճանապարհների փակ լինելն այս պահին լրջորեն վնաս է հասցնում Հայաստանի վարկանիշին, ջերմուկցիներին կոչ եմ անում ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը»:

Վերջինս ընդգծել է, որ այսօր իրավական հիմքեր չկան՝ «Լիդիան Արմենիա» ընկերությանն արգելել, որ շահագործի Ամուլսարի ոսկու հանքավայրը։

Հայտարարությանն արդեն արձագանքել են բնապահպանության ոլորտի բազմաթիվ քաղաքացիներ և ոչ միայն։ Տեսակետները կներկայացնենք հաջորդիվ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում