Մթնոլորտային օդի վիճակը՝ «Վեգա»-ի հրդեհից հետո
«Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած դիտարկումների համաձայն, օգոստոսի 25-ից 26 ընկած ժամանակահատվածում Մալաթիա-Սեբաստիայում գտնվող «Վեգա» խանութի պահեստային մասում առաջացած հրդեհի մոտակա դիտակետերում արձանագրվել է մթնոլորտային օդի աղտոտվածություն։ Օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերացանցել է՝ հասնելով մինչև 1․961 մգ/մ³ (սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ ՍԹԿ=0․05 մգ/մ³), իսկ ազոտի երկօքսիդը՝ 0․209 մգ/մ³ (ՍԹԿ=0․04 մգ/մ³)»,- այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնից։