«Անտեսված» բնական աղետների ռիսկեր` Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում․ Այսեր Ղազարյան
Ինչպես նշում են մի շարք գործընկերներ, ELARD ընկերությունը TRC ընկերության հետ միասին ավելի շատ իրականացրել է «տրամադրված» նյութերի «desk study»: Ավելին չեն համադրվել և համեմատվել ՇՄԱԳ-ի փաստաթղթում նկարագրված բնական աղետների ռիսկերը ԱԻՆ-ի համապատասխան տեղեկատվական հենքի հետ: Մասնավորապես ELARD ընկերությանը կողմից ներկայացված փաստաթղթի 3.4.5 բաժնում նշվում է, որ միայն սեյսմիկ վտանգի ռիսկն է բարձր, իսկ հեղեղման (ջրավազանների, գետերի, և ջրատարների մակարդակի բարձրացման հետևանքով տեղանքի ջրով ծածկվելը) ռիսկը չափազանց ցածր է: Բայց փոխարենը սելավների
(հանրամատչելի բացատրություն - հիմնականում հորդառատ անձրևների պատճառով ձևավորված ցեխաջրերի սրընթաց շարժում) մասին որևէ նշում չկա, այն դեպքում, երբ ԱԻՆ-ի կողմից կիրառվող քարտեզագրական նյութերի համաձայն այդ տարածքում առկա է այդ վտանգը (նկար -1, կարմի գույնով շրջանակ): Մի գուցե բացթողում է կամ իզոլացված կառավարման հետևանք????
Վերլուծության արդյունք
GIF-ով ներկայացված անիմացիայում.
1-ին պատկերը խնդրո առարկա տարածքի DEM-ն է,
2-րդը՝ սելավավտանգ տարածքի պոլիգոնը,
3-րդ՝ սելավավտանգ տարածքի պոլիգոնի համադրումը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման գլխավոր հատակագծի հետ, որտեղ որ երևում է, այն վերածածկման հատվածը, որում առկա է վերոնշյալ ռիսկը, խոսքը գնում է մասնավորապես կույտային տարալվացման հարթակի մասին և այլն…
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ մոտ ապագայում կլիմայական կատակլիզմների արդյունքում տեղատարափ անձրևների հնարավորությունը այդ տարածքում չի բացառվում, ապա, կարծում եմ, որ հասկանում եք ինչ բացթողումներ են առկա այս ամբողջ գործընթացում…
Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:
Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման: