Քիմիայի ինստիտուտի գիտության դոկտորները միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին
«Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր և օրգանական քիմիայի ինստիտուտի մասնագետները՝ գիտության դոկտորներ, միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի շահագործման վերաբերյալ, որն էլ ուղարկել էին Քննչական կոմիտե։
Լաբորատորիայի վարիչ տ.գ.թ. Գուրգենյան Նինել»,- այս մասին հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը։
Նախաձեռնությունը հայտնում է նաև, որ եզրակացության տեքստը ինստիտուտի մասնագետները հավանաբար այժմ չեն կարող հրապարակել, քանի որ քրեական գործը դեռ չի ավարտվել։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։
Այս թեմայով




