Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքով ձուկ բռնողների
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ստացված տվյալներն իրացնելիս Վայքի ոստիկանները օգոստոսի 18-ին, ժամը 05.30-ին, Արփա գետի մոտ հայտնաբերել են Գառնի գյուղի բնակիչ երկու տղամարդու, որոնք էլեկտրահարման եղանակով ապօրինի որսացել էին 130 ձուկ:
Պարզվել է, որ նրանց իր վարած «Սամանդ» մեքենայով գետափ է տեղափոխել մեկ այլ գառնեցի: Երեքն էլ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել բաժին: Նրանց մոտ հայտնաբերվել են մարտկոց, ձկնորսական ցանց, ռետինե երկարաճիտ կոշիկներ, ինքնաշեն հոսանքափոփոխիչ և 130 կարմրախայտ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: