Ինչպես է գիշատիչ վագրը զբոսնում Իվանովոյի փողոցներով (տեսանյութ)

Կենտրոնական Ռուսաստանի Իվանովո քաղաքի փողոցներում օրերս վագր էր զբոսնում: Ականտեսները նկարահանել են գիշատիչ կատվազգիի փողոցային զբոսանքը և ներբեռնել համացանց, ինչն էլ բավական լայն արձագանք է ստացել: Տեսանյութում վագրը դուրս է թռչում մեքենայից, նա առանց դնչկալի է, հետևից քարշ է տալիս վզկապը:

Կենդանու «տիրոջը» հաջողվում է բռնել կենդանուն և հետ տանել: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ կենդանին պատկանում է Իվանովոյում ելույթներ ունեցող կրկեսին: 

Ամեն դեպքում, Իվանովոյի ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում դեպքի առնչությամբ:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ կենդանասերներ, կենդանիների իրավունքներով հետաքրքրված քաղաքացիներ, կազմակերպություններ և նախաձեռնություններ մշտապես դեմ են արտահայտվել կենդանիներին որպես զվարճանքի միջոց շահագործելունEcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է պնդել նշված տեսակետը՝ կոչ անելով բոլորին հրաժարվել կենդանիներին նման կերպ վերաբերվելու պրակտիկայից: 

Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶՕՕ ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից Հայաստան են ներմուծվել 4 վագրեր՝ 3 հատ բենգալյան և 1 հատ ամուրյան: Կենդանիները Հայաստան են բերվել անազատության մեջ բուծելու նպատակով, այն դեպքում, երբ ՀՀ-ում չկան ոլորտը կարգավորող անհրաժեշտ օրենքներ, նորմեր և կարգեր: Թե ինչ ապագա է սպասվում ներմուծված և բուծման արդյունքում ստացված կենդանիներից, ևս անհայտ է մնում, սակայն դրանք կարող են միայն պահվել անազատ պայմաններում, շահագործվել կրկեսների և այլ նմանատիպ երևույթների ընթացքում:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում