Սարատովում կրկեսային արջը փախել է վանդակից և հարձակվել անցորդների վրա (տեսանյութ)

Սարատովի շրջանի Բալակովո քաղաքում կրկեսային արջը փախել է վանդակից և հարձակվել երկու անցորդի վրա, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին գրում է «РИА Новости»՝ մանրամասնեով, որ կենդանին հարձակվել է 68-ամյա տղամարդու վրա, կծոտել է նրան և հարվածել ճանկերով: Տեսարանին ականատես է եղել 28-ամյա երիտասարդ, որը փորձել է քշել արջին, սակայն ևս վնասվածներ է ստացել, իսկ արջն անհետացել է թփերի մեջ: 

Պարզվել է, որ արջի «տերը» Բալակովո քաղաքի 32-ամյա բնակիչ է: Նա ոստիկաններին պատմել է, որ ավելի վաղ աշխատել է Պենզայի «Союз-концерт» կրկեսում որպես Մայա արջի վարժեցնող: Նրա խոսքով՝ կենդանուն գնել են 2014թ.-ին, իսկ շրջագայությունների միջև ընկած ժամանակահատվածում կենդանին պահվում է տվյալ թաղամասի ավտոտնակի վանդակում: 

Փրկարարները արջի «տիրոջ» հետ միասին արջին վերադարձրել են տարածք: Նրան պահպանում է ոստիկանությունը: Արջի «տերը» մտադրություն է ունեցել կենդանուն տալ Կուրսկի արգելանոցին, սակայն տեղի ունեցածի հետևանքով գործընթացը ձգձգվել է: 

Նշենք, որ Հայաստանում այս խնդիրը ևս արդիական ու առաջնային է: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար ահազանգում է հանրային անվտանգության և կենդանու համար ոչ բարենպաստ պայմաններ ունեցող անազատ պայմաններում պահվող կենդանիների մասին, որոնք հիմնական պահվում են տարբեր ռեստորաններում և այլ վայրերում: Ահազանգել ենք նաև Երևան քաղաքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տան բակում պահվող երկու արջերի մասին, սակայն պետական պատասխանատու մարմինները չեն իրականացրել ոչ մի գործնական քայլ խնդրին լուծում տալու նպատակով: Ավելին՝ պետական մարմինները երբեմն նպաստում են անօրինականնության շարունակմանը

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում