Փաշինյանը և իր թիմը չունեն Հայաստանի տնտեսական զարգացման այլ ուղի, քան հանքարդյունաբերությունը

Քանի դեռ կա Ամուլսարի չլուծված հարցը` հանքերի թեման մնում է ակտուալ։ Փաշինյանի կառավարության կողմից ընդհանրապես, իսկ Տիգրան Ավինյանի, որպես տնտեսական գծով պատասխանատու փոխվարչապետի մասնավորապես, նկատվում է համայնքներում հանքերի շահագործումը արգելող որոշումների դեմ կատարվող դեմարշ։ Սա կարող է ունենալ մի բացատրություն. Փաշինյանը և իր թիմը չունեն և չեն տեսնում Հայաստանի տնտեսական զարգացման այլ ուղի քան հանքարդյունաբերությունը «զարգացնելը»։

Հիմա ես ասում, որ դա ոչ միայն միակ ուղին չէ, այլ նաև հանքերի շահագործմամբ կառավարությունը մեծ վտանգի տակ է դնում այն ծրագրի իրականացումը, որ ունենք մենք և առաջարկում ենք։ Հանքերի շահագործումը ուղղակի կերպով բացառում է մեր երազած Հայաստանի կայացումը ոչ միայն հիմա, այլև մոտակա 100 տարվա համար։

Կամ մենք հիմա դադարում ենք տեռորի ենթարկելը համայնքներին, ու Լիդյանի հետ «բաժանվելու», Ամուլսարի թեման փակելու ճանապարհներ ենք որոնում, կամ հետագա անդառնալի կորուստների համար պատասխանատվություն են կրելու բոլոր նրանք ովքեր ժողովրդի անունից ցանկանում են բռնաբարել ժողովրդի երազը։

Հանքարդյունաբերությունը Հայաստանում չի կարող հանդիսանալ զարգացման միջոց։ Դա նախկինները արել են, մենք չպիտի շարունակենք նրանց թողած «կիսատ» գործը։ Ու սա անվիճելի է։ Մենք պիտի հաղթահարենք երրորդ երկրներին հատուկ` հումքային բազա լինելու բարդույթը։ Մենք պիտի աշխարհում մեր տեղը գտնենք գիտության ու նորագույն տեխնոլոգիաների մեջ։ Իսկ հանքարդյունաբերությունը ուղիղ հակառակ տեղն է տանում։

Հիմա, սա ինչու՞ եմ ասում։ Եթե չգիտեք` ինչ անեք, պարտադիր չի անեք են ինչ նախկիններին են արել, հարցրեք` կասեմ: Հետո չասեք, թե չեն զգուշացրել։

 

 

Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում