Եղեգնաձորը ևս մերժեց մետաղական հանքարդյունաբերությանը
Վերջերս՝ մայիսի 23-ին Եղեգնաձոր համայնքի ավագանին ընդունել է «Համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշում։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Առաջնորդվելով Հայաստանի Հնարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքով, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հնարապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավելի քան երկու հազար հինգ հարյուր բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը.
1. Տալ հավանություն համայնքի բնակիչների 2019թ. մայիսի 3-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագումարում նշված առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։