Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, Վայոց ձորը դարձրել է արքունական որսատեղի (ֆոտո)
Վերջերս իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկի էջում տեսա մի տեսանյութ, որտեղ Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները հանդիպում էին ունեցել Բարգավաճ Հայաստան Կուսակցության պատգամավորների հետ և ներկայացնում էին կենդանաբանական այգու խնդիրները: Տեսանյութում Արման Աբովյանը ասում էր, որ «դախազ» մինչև վերջ գնալու են արդարադատության ետևից և երևում էր, թե ինչ մտահոգ են ներկայացված խնդիրներից:
Մտահոգ են մի կուսակցության մարդիկ, որոնց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ 2004 թվականից Վայոց ձորը դարձրել է արքունական որսատեղի: Հեկտարներով տարածքներ վերցրեցին, հատուկ պահպանվող տարածքներ ստեղծեցին, որսագողերին անվանեցին բնապահպաններ և որսագողերն էլ սկսեցին պահպանել կենդանական աշխարհը: Հարց՝ ումից են պահպանում... ավելի ճիշտ կլինի ասել ում համար են պահպանում, իհարկե՝ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի, որ գան իրենց հաճույքների համար որս անեն: Այս խնդիրը մտահոգում էր նույնիսկ ՀՀԿ-ական մարզպետներին, բայց խնդիրը լուծում չստացավ, քանի որ եղել է Քոչարյանի հովանավորչությունը:
Ուզում եմ հարցս ուղղել նույն Բարգավաճ Հայաստան Կուսակցության պատգամավորներին, երբ օպերայի հարակից այգին վերածվում էր սրճարանների, ուր էիք դուք, ես այնտեղ էի իմ լուսանկարչական ապարատով և նկարում էի, բայց ձեզ չտեսա..բայց երբ նորից ետ էր վերականգվում օպերայի հարակից այգին, դուք մտահոգվեցիք ու կանգնեցիք սրճարանների տերերի կողքին...երբ Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը մեր բեզոարյան այծերին մուֆլոններին որսում էին ...մենք ձեզ նորից չտեսանք, բայց հիմա մտահոգ եք Երևանի կենդանաբանական այգով և կանգնում եք նախկին աշխատակիցների կողքին:
կեղծ դիվիդենտներ մի փորձեք հավաքել, ծիծաղելի է ...
Լուսանկարները՝ Քոչարյանական կլանի հիմնադրամի կողմից կազմակերպված որս՝ տուրիստների համար Եղեգիսի կիրճում:
Եղեգնաձոր մեդիա կենտրոնի գլխավոր խմբագիր Լիպարիտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից:
Գրառումը ներկայացված է առանց խմբագրման: