Քիմիական պայքարի միջոցառումներից առաջ զգուշացրեք մեղվաբուծական տնտեսություններին
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է համայնքապետարաններին և այգեգործներին գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ քիմիական պայքարի միջոցառումներ կազմակերպելու դեպքում առնվազն 5 օր առաջ տեղեկացնել համայնքում գործող մեղվաբուծական տնտեսություններին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից: