Շատերն են հարցնում, թե ինչ վատություն է արել Լիդիանը Ջերմուկին...
«Լրացավ Ամուլսարի ճանապարհները փակելու 300 օրը: Այդ առիթով հրապարակում եմ Ամուլսարի վրա TigerDev Swiss կազմակերպության կողմից մշակված լեռնադահուկային ենթակառուցվածքները, որոնք Ջերմուկին համաշխարհային փառք ու պատիվ կբերեն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Ջերմուկ քաղաքի բնակիչ Վազգեն Գալստյանը:
Վերջինս մանրամասնում է. «Շատերն են հարցնում, թե ինչ վատություն է արել Լիդիանը Ջերմուկին, որ տեղի բնակչության կողմից արժանացել է այսքան մեծ հակակրանքի: Ասեմ !!!
1. Լիդիանի հայտնվելով ամբողջությամբ ի չիք դարձավ շվեցարական հայտնի կազմակերպության կողմից մշակված Ջերմուկի զարգացման պլանը: Ճոպանուղու և լեռնադահուկային սպորտի մասին մոռացվեց այնպես, որ նույնիսկ Ջերմուկի քաղաքապետարանի պատերին կախված շվեցարական ծրագրից բացակայում է Ամուլսարի հատվածը, կարծես շվեցարացիները չեն էլ նախագծել այդ հսկայական ենթակառուցվածքը:
2. Որևէ զբոսաշրջային խոշոր ներդրում Ջերմուկ չեկավ, չնայած այն բանի, որ Ջերմուկում ներդրումային բավական մեծ ու ազատ դաշտ կա և կայուն զբոսաշրջային հոսք (զբոսաշրջիկների ձեռքին ավել-ազատ փող):
Լիդիանը Ջերմուկին խորը թաղել էր մոռացության մեջ և ոչնչացնում էր զբոսաշրջային այն պոտենցիալը, որից սերնդե սերունդ պիտի օգտվեին Հայաստանի քաղաքացիները»:
Այս թեմայով




