Հայաստանը դարձել է Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի անդամ

ՄԱԿ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամը հիմնադրվել Է 2010 թվականին: Նրա կենտրոնակայան գրասենյակը գտնվում Է Հարավային Կորեայի Սոնդո քաղաքում: Կանաչ կլիմայի հիմնադրամն ամենամեծ «կանաչ» հիմնադրամն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի /ԿՓՇԿ/ շրջանակներում։ Հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ հարմարվողականության ձեռք բերման և մեղման համար։

Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհուրդը բաղկացած է 24 անդամներից, որոնք ներկայացնում են զարգացած և զարգացող երկրներ։ Առաջին անգամ Հայաստանը դարձել է խորհրդի անդամ՝ որը ներկայացնելու է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը։

Խորհուրդն իրականացնում է վերը նշված ֆինանսական միջոցների բաշխումը։ Կլիմայի փոփոխության մարտահրավերները պահանջում են բոլոր երկրների կողմից միասնական գործողություններ: Բացի դա, զարգացած երկրները համաձայնել են համատեղ ուժերով 2020 թվականից սկսած տարեկան ուղղորդել շուրջ 100 մլրդ ԱՄՆ դոլլար՝ կլիմայի փոփոխության մեղման ու հարմարվողականության ծրագրերին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում