«Եթե թույլ տանք Ամուլսարն աշխատի՝ Վայոց ձորի վրա կարող ենք խաչ քաշել» (տեսանյութ)
«Գնդեվազում վերջին հանդիպման ժամանակ մարդիկ պատմում էին, թե ինչպես է պայթյունների փոշին ոչ միայն Ջերմուկ հասնում, այլ Արփայի մի ափով անցնում է մինչև հաջորդ ափը՝ հասնելով մինչև Հերհեր գյուղ, որտեղից էլ բողոքում են, թե ինչպես է փոշին հասնում մեզ մոտ: Իրենց փաստաթղթերում հստակ գրված է, որ փոշին 1 կմ-ից այն կողմ չպետք է տարածվեր: Այդ մի փաստը միայն բավական է, որպեսզի հասկանալի լինի, որ այդ գրածները, պարզապես գրած են՝ գրած լինելու համար, քանի որ դրանցից ոչ մեկը ո՛չ ուսումնասիրել է ՀՀ նախորդ կառավարությունը, ո՛չ փորձաքննել է, ո՛չ էլ ցանկություն է ունեցել դա անելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, «ՀԲՃ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը՝ խոսելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի և ռիսկերի մասին:
«Ամուլսարի պահապաններից» Շիրակ Բունիաթյանը նշեց, որ բնակչությունը ոտքի չի կանգնել միայն բնապահպանական ռիսկերի համար: Ջերմուկը հանքաջրաբուժական առողջարան է և հայտնի է որպես զբոսաշրջության կենտրոն, ուստի առաջանում են բազմաթիվ այլ խնդիրներ:
Մանրամասները՝ տեսանյութում: