Ամենահայտնի նեղոսյան կոկորդիլոսը 800-900 մարդ է կերել. բեռը՝ Արարատի մարզպետի վրա է (տեսանյութ)

Նեղոսյան կոկորդիլոսն ամենաագրեսիվ և վտանգավոր ենթատեսակն է: Այս տեսակի կոկորդիլոսների մոտ ամենաշատ մարդկանց վրա հարձակման դեպքերն են հանդիպում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը: Ասուլիսի ընթացքում մասնագետները խոսեցին նաև ընդհանուր ոլորտային խնդիրների մասին: Մասնավորապես «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը խոսեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի, ինչպես նաև նման խնդիրները կանոնակարգող մեկ միասնական մարմնի անհրաժեշտության մասին: 

«Civil voice» ՀԿ ներկայացուցիչ Նաիրե Սահակյանը խոսեց Դաշտավան համայնքում նախատեսվող կոկորդիլոսաբուծարանի մասին՝ նշելով, որ պետական մարմիններին ուղարկված մի շարք հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ ոչ մի կառույց չի տիրապետում նախատեսվող գործունեության մասին ոչ մի փաստաթղթի: Այսինքն, մինչ այժմ եղել են միայն բանավոր հայտարարություններ, սակայն որևէ փաստական հիմք առկա չէ: Գոյություն ունի միայն 2 էջից բաղկացած նախագիծ, որը հրապարակված է ձեռնարկատերի կողմից: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում