Կառավարությունը ճնշումնե՞ր է գործադրում Ջերմուկի ավագանու ուղղությամբ. նախագիծը մերժվեց

Այսօր՝ հունվարի 31-ին, Ջերմուկ համայնքում տեղի ունեցած ավագանու արտահերթ  նիստում ավագանու ներկա 6 անդամները դեմ քվեարկեցին մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու որոշումը ուժը կորցրած ճանաչելու նախագիծը: 

Նշենք, որ արտահերթ նիստը նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին ուղղված հանձնարարականից հետո, որում նշված է հետևյալը. 

Այս հանձնարարականից հետո «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է. «Կոնկրետ ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու վրա` համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու կապակցությամբ:

Ճնշումներն իրականացվում են ՀՀ կառավարության և Վայոց Ձորի մարզպետարանի կողմից: ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը հանձնարարական է ուղարկել Վայոց Ձորի մարզպետին, մարզպետը՝ Ջերմուկի համայնքապետին, վերջինս հրավիրել է արտահերթ նիստ՝ ավագանու վերոնշյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու համար»:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի դեկտեմբեր ամսին Ջերմուկ համայնքի ավագանու որոշմամբ տարածքում արգելվեց Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունը, ինչպես նաև հայտարարվեց համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու մասին:

Նշենք նաև, որ Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հանրային լսումների մասին գրավոր հարցման ի պատասխան ՀՀ ԲՆ կողմից տրամադրված տեղեկություններն ուսումնասիրելուց հետո, կարող ենք հանգել այն հետևության, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը դրական փորձագիտական եզրակացություն և դրա հիման վրա ընդերքօգտագործման թույլտվություն է տրվել՝ խախտելով թե միջազգային ակտերի, թե ներպետական օրենսդրության նորմերը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում