Հատված ընկուզենիների հետքերով. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Հունվարի 9-ին ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, 29-ամյա Արայիկ Գ․-ն, 57-ամյա Անուշավան Գ․-ն և 45-ամյա Արսեն Հ․-ն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղի Գորիս անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատել են ընկուզենու 12 ծառ:

Նույն օրը, ժամը 17.19-ին, Արայիկ Գ․-ն և Անուշավան Գ․-ն բերվել են բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություններ, որ 2018թ. նոյեմբերի սկզբին ծառերը հատել է Արսեն Հ․-ն, Արայիկ Գ․-ն իր ձիով դրանք տեղափոխել է Հալիձոր բնակավայրի «Կալ» կոչվող տեղանք, Անուշավան Գ․-ն էլ «Մերսեդես Բենց»-ով ծառերը տեղափոխել է Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայր, որտեղ Արսեն Հ․-ն դրանք վաճառել է:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցչից ընդունվել է հաղորդում: Պատճառված վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արսեն Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում