Ջերմուկում ավագանու որոշմամբ արգելվեց մետաղական հանքարդյունաբերությունը

« ...հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ավելի քան երեք հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օերնքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով

1. Հավանություն տալ Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը»,- ասված է Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին Ջերմուկ համայնքի ավագանու որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Ջերմուկ քաղաքի բնակիչներն օրերս հանրագիր ներկայացրեցին Ջերմուկ համայնքի ավագանուն՝ մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու և Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու դիմումով: Հանրագրին կից իրականացվել է նաև ստորագրահավաք, որին մասնակցել է շուրջ 3000 ջերմուկցի: 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում